Գլխավոր դատախազի նախկին տեղակալը սկանդալային բացահայտումներ է անում Գևորգ Կոստանյանի մասին


Գլխավոր դատախազի նախկին տեղակալը սկանդալային բացահայտումներ է անում Գևորգ Կոստանյանի մասին
Հունիս 13 22:24 2018

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը facebook սոցցանցի իր էջում մի քանի գրառումներ է կատարել, որոնք կարելի է համարել սկանդալային:

 

 

Արմեն Դանիելյանը պնդում է, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մի շարք սխալներ է թույլ տվել, որոնց հետևանքները ծանր են:

 

Արմեն Դանիելյանը առաջին գրառմամբ հայտնում է իր վերադարձի և մարդկանց ճշմարտությունն ասելու մասին:

 

«Ես վերադարձա մարդկանց ասելու ճշմարտությունը… դա հարյուրավոր նախկին դատախազների պատիվը և արժանապատվությունը վերականգնելու ճշմարտությունն է…»,- գրում է Դանիելյանը:

 

Հաջորդ հրապարակմամբ Դանիելյանը հիշեցնում է Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի մասին: «Երբեք ուշ չէ քայլ անելու համար… արդարության համար պայքարող մարդը միշտ էլ կպայքարի… Ինչ կապ ունի պայքարի ժամանակագրությունը… Գուցե դուք իրավացի եք, սակայն, երբ կոռուպցիայի դեմ պայքարող նախկին գլխավոր դատախազ կոստանյանի ավագ օգնականը չորով դուրս եկավ կոռուպցիոն սկանդալից՝ մնում էր միայն սպասել…

 

Հ.Գ. Բա մեր օգնականներն ինչու երբեք չկասկածվեցին կոռուպցիայի մեջ… դժվար չէ կռահել…»,- գրում է Դանիելյանը:

 

Հիշեցնենք, որ Տիգրան Խեչոյանը, մամուլի հրապարակումների համաձայն, մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալի մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ Խեչոյանով զբաղվում էր ԱԱԾ-ն: Հետագայում Խեչոյանը այս պատմությունից «չոր դուրս եկավ», այդպես էլ անհայտ մնալով, թե ինչ էր եղել իրականում: Մամուլն այդ օրերին նշում էր, որ Խեչոյանը չէր կարող պատժվել: Բանն այն է, որ Խեչոյանը Կոստանյանի մտերիմ ընկերն է:

 

 

Արմեն Դանիելյանը իր հաջորդ գրառումներից մեկով հայտնում է, որ Գևորգ Կոստանյանը դատախազ աշխատած տարիներին նման է եղել Ստալինին, ճնշում է գործադրել դատախազության աշխատողների վրա, որի հետևանքով շատ դատախազներ հրաժարվել են իրենց պաշտոններից: Գրառումը՝ առանց մեկնաբանության:

 

«Թույլերն են վախենում պայքարից… գևորգ կոստանյանը դատախազ եղած ժամանակ նման էր ստալինին՝ միանձնյա, պաշտոնեական դիրքը ի չարս օգտագործելով քանդեց դատախազության համակարգը: Կասեի՝ ճիշտ համեմատություն չէ, քանի որ ստալինը որևէ քայլից առաջ (մանավանդ պատերազմի ժամանակ ) ուշադիր լսում էր բոլորի կարծիքն ու նոր կայացնում վճիռ… Իսկ գևորգը ճնշում էր գործադրում անխտիր բոլորի վրա, առաջ մղում իր կարծիքը, կարծես թե չէր հավատում, որ ինքն այլևս գլխավոր դատախազն է… Եվ սա էր հենց պատճառը, որ արժանավոր, փորձառու և ամենակարևորը՝ կոռուպցիոն դրսևորումներից զերծ շատ դատախազներ հրաժարվեցին պաշտոններից… Սա է բացարձակ ճշմարտությունը…»

 

Արմեն Դանիելյանը իր վերջին գրառման մեջ Կոստանյանին համարում է հանցագործ և ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրում է իր բերած օրինակի վրա.

 

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի ներկայացուցիչներ

Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից ստացա անձնական գործս: Եթե այս երկրում կան մարդիկ, ովքեր դեռ կասկածում են, որ գևորգ կոստանյանը հանցագործ չէ և թույլ չի տվել պաշտոնեական լիազորությունների չարաշահում, ուրեմն անդառնալիորեն կորցրել են արդարության զգացումը:

 

Եվ այսպես…

 

Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն ՀՀ նախագահը գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին:

 

Սահմանադրության 56-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

 

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածում սահմանված են դատախազին պաշտոնից ազատելու հիմքերը: Այդ հիմքերից է՝ 

1) անձնական դիմումը….

 

Խնդրում եմ համադրեք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների ազատման ՀՀ նախագահի երկու հրամանագրերը…

 

Մեկնաբանություններն ավելորդ են… ճշմարիտ էին այն պատգամավորները, ովքեր խորհդարանում ձեզ հորդորում էին չզբաղվել մեծախոսությամբ…»

 

Արմեն Դանիելյանի առաջիկա հրապարակումների մասին ևս կտեղեկացնենք: