Թաթարստանում առանց հսկողության մնացած 5-ամյա տղան մեքենայով ընկել է ջուրն ու խեղդվել


Թաթարստանում առանց հսկողության մնացած 5-ամյա տղան մեքենայով ընկել է ջուրն ու խեղդվել
Հունիս 13 21:57 2018

Թաթարտանում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ջրից դուրս են բերել ավտոմեքենան, որի սրահում 5-ամյա երեխա է գտնվել:

 

Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, ծնողները երեխային փակել էին ավտոմեքենայում և հեռացել: Տղան պտտել է բանալին, և մարդատար մեքենան ընթացել է դեպի ջուրը, որի խորությունը վեց մետր է: Երեխան չի կարողացել ինքնուրույն դուրս գալ: Նրան օգնության են վազել ականատեսները, փորձել են կոտրել ապակին, սակայն նրանց չի հաջողվել փրկել երեխային:

 

ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ ականատեսները ԱԻՆ են զանգահարել: Դեպքի վայր ժամանած աշխատակիցները կոտրել են մեքենայի ապակին և սրահից դուրս բերել երեխայի մարմինը: Միջոցառում է իրականացվում՝ պարզելու համար, թե որտեղ են գտնվել ծնողները դժբախտ պատահարի պահին և թե ինչու են երեխային փակել մեքենայում:



loading...