Ռոնալդուն բացառիկ է, սակայն Մեսսին ֆուտբոլին կախարդանք է հաղորդում


Ռոնալդուն բացառիկ է, սակայն Մեսսին ֆուտբոլին կախարդանք է հաղորդում
Հունիս 13 21:13 2018

Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն համեմատել է Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին:

 

«Հաշվի առնելով Ռոնալդուի անհավանական մոտեցումը և մտածելակերպը, Կրիշտիանուն բացառիկ ֆուտբոլիստ է: Սակայն պետք է ընդունեմ, որ Մեսսին ֆուտբոլին ավելի շատ կախարդանք է հաղորդում:

 

Լեոյի մեջ ինձ դուր է գալիս նրա դրիբլինգը, բազմակողմանի զարգացած լինելը և այն, որ նա զարմանալի իրավիճակներ է կարողանում ստեղծել գրոհի ժամանակ»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Marca-ն: