«Երևանյան ամառ 2018». «Սթրիթ վորկաութ չելենջը»՝ Բուենոս Այրեսի այգում


«Երևանյան ամառ 2018». «Սթրիթ վորկաութ չելենջը»՝ Բուենոս Այրեսի այգում
Հունիս 13 17:20 2018

 «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Բուենոս Այրեսի այգում տեղի է ունեցել 3-րդ «Սթրիթ վորկաութ չելենջ» ամենամյա առաջնությունը, որը կազմակերպվել է Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ սթրիթ վորկաութ մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայի կողմից` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հայաստանի Հանրապետության 10 քաղաքներից և Արցախից ժամանած ուժեղագույն ատլետներն իրենց ուժերն են չափել թիմային մրցույթների միջոցով:

Առաջնության արդյունքում հաղթող է ճանաչվել Տաշիր քաղաքի թիմը: Երևանի և Վանաձորի թիմերը զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները:

Այս տարի առաջնության շրջանակում առաջին անգամ անց է կացվել «սթրիթ լիֆթինգ» մարզաձևի մրցույթ:

Միջոցառման նպատակն է առողջ ապրելակերպի, ինչպես նաև բակերում մարզաձևի խթանումն ու տարածումը: