Բնակարանում ինքնությունը չպարզված դի է հայտնաբերվել


Բնակարանում ինքնությունը չպարզված դի է հայտնաբերվել
Հունիս 13 16:00 2018

Հունիսի 13-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկը մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել բնակչի դին (ինքնությունը չի հաջողվել պարզել):