Վայոց ձորում մեքենան գետն է ընկել. Հունգարիայի քաղաքացիներ են տուժել


Վայոց ձորում մեքենան գետն է ընկել. Հունգարիայի քաղաքացիներ են տուժել
Հունիս 13 14:25 2018

Վայոց ձորում մեքենան գետն է ընկել: ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հունիսի 13-ին ժամը 11:22-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից դեպի Սիսիան տանող ավտոճանապարհին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել գետը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Օpel zafira» մակնիշի ավտոմեքենան գլորվել է գետը (վարորդը՝ Լասլո Բորբելի, ծնված 1942 թ., ուղեւորները՝ Հունգարիայի քաղաքացիներ՝ Տամազ Ունգվարի (1965 թ.), Ցրենոցի Նադի Յուդիթ (1966թ.):

Փրկարարներն ուղեւորներին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ Վայքի շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են նրանց համապատասխան բուժօգնություն: