Մառնեուլիի քաղաքապետը ձերբակալվել է


Մառնեուլիի քաղաքապետը ձերբակալվել է
Հունիս 13 13:36 2018

Ձերբակալվել է Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը։ Այդ մասին  տեղեկացրել է վրացական «Առաջին ալիքը»։

Նշվում է, որ նախորդ գիշեր Աբազովը հարցաքննության համար կանչվել էր դատախազություն, ինչից հետո, ըստ Առաջին ալիքի աղբյուրի, քննչական գերատեսչությունը որոշում էր կայացրել նրան ձերբակալելու մասին:

Աբազովի ձերբակալությունը ենթադրաբար կապված է Մառնեուլիում քաղաքացի Է.Ա.-ի նկատմամբ խմբակային անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի հետ, ինչի մասին ռեպորտաժ էր պատրաստել «Ստուդիա Մոնիտոր»-ը: Դատախազությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել: