Երեւանյան խաչմերուկում բախվել են «Օպել»-ն ու 2 «Տոյոտա»-ները. կա վիրավոր


Երեւանյան խաչմերուկում բախվել են «Օպել»-ն ու 2 «Տոյոտա»-ները. կա վիրավոր
Հունիս 13 12:27 2018

Երեւանում, հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:50-ի սահմաններում Ջանիբեկյան եւ Շինարարների փողոցների խաչմերուկում բախվել են Opel Zafira մակնիշի 35 RS 721 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 10 QS 777 համարանիշի եւ Toyota Vits մակնիշի 35 QC 883 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը: