Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր


Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր
Հունիս 13 12:07 2018

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը ԱԺ-ում չընտվեց ՍԴ դատավոր:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի փոխանցմամբ՝  քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորներից 54-ը: Ելիզավետա Դանիելյանին կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր: Եվս մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: