Ազգային ժողովում ընթանում է ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը. թեկնածուն մեկն է


Ազգային ժողովում ընթանում է ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը. թեկնածուն մեկն է
Հունիս 13 11:28 2018

Ազգային ժողովում մեկնարկեց Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար փակ ընտրությունը: Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը:

ՍԴ անդամի թեկնածությունը ԱԺ-ում պետք է հաստատվի 3/5-րդով, այսինքն անհրաժեշտ է լինելու 63 կողմ ձայն:

Եթե Ելիզավետա Դանիելյանը եւս չստանա 63 կողմ ձայներ, ապա կստացվի, որ ՍԴ-ում երկու տեղ թափուր կմնա:



loading...