Դատական նիստ՝ ամերիկահայ գործարարի թալանի գործով


Դատական նիստ՝ ամերիկահայ գործարարի թալանի գործով
Հունիս 13 00:00 2018

Վաղը՝ հունիսի 13-ին, Երևան քաղաքի դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում, ժամը 10.00-ին, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ տեղի կունենա ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի 8,5 միլիոն դոլար գույքի թալանի գործով դատավարությունը:

 

 

Հիշեցնենք, որ սույն գործով ամբաստանյալը Վլադիսլավ Մանգասարյանն է: Ըստ մեղադրանքի՝ նա, Երևան քաղաքում իրականացնելով բազմաբնակարան շենքերի շինություն, ինչպես նաև ստանալով Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք, իսկ հետագայում` փաստացի հանդիսանալով նաև հիշյալ շինությունների սեփականատեր «Արին Կապիտալ» Ներդրումային ՍՊԸ բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով` գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների և ՍՊԸ առանձնապես խոշոր չափերի` 2.255.412.294 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:

 

Հիշեցնենք, որ գործի դատաքննությունը հետաձգվում է անհասկանալի պատճառներով, տևական ժամանակ, հիմնականում՝ դատավորի մեղքով: Թեև նախորդ շաբաթ նշանակված դատական նիստը չէր կայացել Էդմոն Խուդյանի շահերի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի վատ ինքնազգացողության պատճառով: