Թրամփը Կիմ Չեն Ընի հետ համաձայնության Է եկել մի քանի հրթիռային զինափորձարանների վերացման շուրջ


Թրամփը Կիմ Չեն Ընի հետ համաձայնության Է եկել մի քանի հրթիռային զինափորձարանների վերացման շուրջ
Հունիս 12 23:35 2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ համաձայնության Է եկել բալիստիկ հրթիռների փորձարկման համար մի շարք զինափորձարանների վերացման շուրջը: Սպիտակ տան ղեկավարն այս հայտարարությամբ հանդես Է եկել հունիսի 12-ին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

 

 

Թրամփն արձանագրել Է, որ Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ ձեռք են բերվել նաեւ համաձայնություններ, որոնց մասին ասված չԷ համատեղ հայտարարության մեջ: «Մենք կազատվենք բալիստիկ հրթիռների համար որոշ համալիրներից եւ մի շարք այլ բաներից»,- պարզաբանել Է ԱՄՆ-ի նախագահը՝ հավելելով, որ այդ մասին ավելի մանրամասն կհայտարարվի ավելի ուշ:

 

Նա նաեւ նշել Է, որ վստահում Է ԿԺԴՀ-ի առաջնորդին եւ կարծում Է, որ նրա հետ լավ հարաբերություններ Է հաստատել: «Այո՛, ես նրան հավատում եմ»,- ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա սակայն չի բացառել, որ դա կարող Է սխալ լինել: «Նա հավատում Է ինձ, ես այդպես եմ կարծում»,- հավելել Է Թրամփը: Սպիտակ տան ղեկավարը նաեւ հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ խոսել Է նախքան Սինգապուրի գագաթնաժողովը: «Վերջին մի քանի ամսվա ընթացքում մենք (տարբեր) հարցեր ենք քննարկել»,- նշել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: