Նշանակվել է ԱԱԾ տնօրենի նոր տեղակալ


Նշանակվել է ԱԱԾ տնօրենի նոր տեղակալ
Հունիս 12 20:41 2018

ՀՀ Նախագահը աշխատանքից ազատել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալին եւ նոր նշանակում արել.

ՎՐԵԺ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

 

Վրեժ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 

ԱՐԶՈՒՄԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.

 

Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ