Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կարող են աշխատել մինչև 2023 թվականը. ԿԳ նախարար


Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կարող են աշխատել մինչև 2023 թվականը. ԿԳ նախարար
Հունիս 12 19:29 2018

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Հանրակրթության մասին» օրենքում, որը թույլ կտա բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին շարունակել աշխատել մինչև 2023 թվականը:

Օրինագիծը ԱԺ-ում ներկայացրեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ գործող օրենքի 26-րդ հոդվածը սակյանում է հետևյալը. «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։) սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները»:

Սակայն, ըստ նախարարի, նույն օրենքի 38-րդ հոդվածը սահմանում է, որ այս պահանջներին չհամապատասխանող մարդիկ դպրոցներում կարող են աշխատել մինչև 2018 թվականը. «Ցավոք, հիմա ժամկետը երկարացնելու կարիք կա, որովհետև հատկապես սահմանամերձ դպրոցներում շատ են ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն: Եթե այս փոփոխությունը չկատարենք, սեպտեմբերի 1-ին կկանգնենք խնդրի առջև: Մենք կարծում ենք, որ 5 տարիների ընթացքում կկարողանանք համակարգի համար անհրաժեշտ մասնագետներով ապահովել»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ բարձրագույն կրթությամբ ուսուցիչների պակասի խնդիրը նաև ցածր վարձատրությունն է, որի պայմաններում մասնագետները չեն ցանկանում աշխատել դպրոցում: