Կողոպուտի է ենթարկվել Չինաստանի քաղաքացի (տեսանյութ)


Կողոպուտի է ենթարկվել Չինաստանի քաղաքացի (տեսանյութ)
Հունիս 12 17:32 2018

Հունիսի 7-ին, ժամը 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Չինաստանի քաղաքացին հայտնում էր, որ նախորդ օրը՝ հունիսի 6-ին, Իսակովի պողոտայում բացահայտ հափշտակել են իր տոպրակն ու փախել։ Տուժողը հայտնեց, որ տոպրակում ընդամենը 3 բլոկ ծխախոտ էր։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվեց, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի երևանցի՝ 17-ամյա Էդգարը։ Շուտով նա հայտնաբերվեց և ներկայացվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։
Ոստիկանները կասկածներ ունեն, որ Էդգարի գործողություններից հնարավոր է տուժած լինեն այլ քաղաքացիներ ևս։ Նրանք կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



loading...