Թալանել են զորամասի հրամանատարի ավտոմեքենան. գողոնի մեջ է ՊՆ նախարարի հրամանով որպես պարգև ստացած ատրճանակը

Թալանել են զորամասի հրամանատարի ավտոմեքենան. գողոնի մեջ է ՊՆ նախարարի հրամանով որպես պարգև ստացած ատրճանակը
Հունիս 12 16:24 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը, երեկոյան անհայտ անձը կամ անձինք Գեղարքունիքի մարզի ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող ճանապարհին կայանված Lexus մակնիշի ավտոմեքենայի միջից գողացել են «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, ինչպես նաև գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին մեքենայի տերը դիմել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածը Տավուշի մարզի բնակիչ՝ 43-ամյա Սողոմոն Խաչատրյանն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար, իսկ «Մակարով» տեսակի ատրճանակը որպես պարգև նա ստացել է ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2017 թվականի հունվարի 25-ի որոշմամբ։ Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հրամանատարի ավտոմեքենայից գողացած ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

loading...