Գորիս-Երեւան ճանապարհին «ՎԱԶ-2101»-ը հայտնվել է երկու «ԿամԱԶ»-ների արանքում. տուժածներից երկուսը երեխաներ են

Գորիս-Երեւան ճանապարհին «ՎԱԶ-2101»-ը հայտնվել է երկու «ԿամԱԶ»-ների արանքում. տուժածներից երկուսը երեխաներ են
Հունիս 12 13:07 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 11-ին, ժամը 22:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1992 թ.) հայտնվել է «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Մ. Հ.) եւ «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ.) բեռնատար ավտոմեքենաների արանքում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւորները՝ Մ. Կ.-ն (ծնված 1994 թ.), Ա. (ծնված 2014 թ.) եւ Ա. (ծնված 2016 թ.) Գ.-երն հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: