Նորատուսցի Հայկոյի սպանության մեջ կասկածվողին տեղափոխել են քննչական կոմիտե

Նորատուսցի Հայկոյի սպանության մեջ կասկածվողին տեղափոխել են քննչական կոմիտե
Հունվար 11 16:10 2017

Shamshyan.com -ը գրում է.

Քիչ առաջ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխեցին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 20-ամյա Մեխակ Հարությունյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս քննչական կոմիտե տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման մեկուսարանից, ով ձեռնաշղթայված էր, և նրան ուղեկցում էին ոստիկանության հատուկ ստորաբաժանման (cпецназ) ծառայողները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Հարությունյանը, ով կասկածվում է հանցագործ աշխարհում մեծ հեղինակություններ համարվող Արա և Ալիկ Բանդուրյանների քեռու՝ Գեղարքունիքի փոխմարզպետ Կարեն Հակոբյանի տղային՝ 29-ամյա Հայկ Հակոբյանին սպանելու մեջ, այսօր տեղափոխվելու է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Ավելին ` այստեղ