Հրդեհ Գյումրիում. հայտնաբերվել է 62-ամյա քաղաքացու այրված դի


Հրդեհ Գյումրիում. հայտնաբերվել է 62-ամյա քաղաքացու այրված դի
Հունիս 12 10:50 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 00:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու վերջնամասում տեղադրված «Գյումրի» ցուցանակի ետնամասում ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատանի խճուղու թիվ 55/1 հասցեի մոտակայքում գտնվող չբնակեցված շինությունում (մոտ 160 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 01:41-ին: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ)։

Հրշեջ-փրկարարները շինության ներսում հայտնաբերել են 66-ամյա Շ. Մ.-ի այրված դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:



loading...