Նիկոլ Փաշինյանին անազատության մեջ թողած դատավորը՝ Վճռաբեկի նախագա՞հ. «Ժողովուրդ»


Նիկոլ Փաշինյանին անազատության մեջ թողած դատավորը՝ Վճռաբեկի նախագա՞հ. «Ժողովուրդ»
Հունիս 12 09:50 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցում տարաձայնություններ են: Դատարանի նախագահի 15 թեկնածուների ընտրության ժամանակ ձայները բաշխվել են այնպես, որ երկուական քվե (իսկ դա եղել է առավելագույն քվեն) ստացել են դատավորներ Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը: Արդեն հաջորդ փուլում Ասատրյանը ստացել է 3, Ավետիսյանը՝ 4 ձայն:

 

Միայն թե նկատենք, որ ԱԺ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրվելու համար ԲԴԽ-ում թեկնածուն նախ պետք է հավաքի 6 քվե:

Չի բացառվում՝ հենց Սերժիկ Ավետիսյանն էլ արդեն երրորդ փուլում ստանա 6 քվեն, միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, դատական համակարգում արդեն խոսակցություններ են սկսվել, թե ինչպես կարող է Ավետիսյանը զբաղեցնի այդ կարևոր պաշտոնը, եթե ժամանակին վերաքննիչ դատարանում նա եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 1-ի դեպքերով շինծու քրեական գործը քննած դատավորներից մեկը:

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը 2010թ. անփոփոխ էր թողել Փաշինյանի դատավճիռը` նրան 7 տարվա ազատազրկման դատապարտելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...