Հետհեղափոխական էլիտար հարսանիքների շարքը կբացի «Վալենսիայի» Խաչիկը. Հրավիրված է նաև Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»


Հետհեղափոխական էլիտար հարսանիքների շարքը կբացի «Վալենսիայի» Խաչիկը. Հրավիրված է նաև Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»
Հունիս 12 08:50 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո էլիտար հարսանիքների շարքը կբացի հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանը՝ Վալենսիայի Խաչիկը՝ «X գրուպ»-ի նախագահ, Ջրաշխարհի, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի»։

Հունիսի 29-ին` այլևս ոչ թե «Ֆլորենս» համալիրում, այլ «Տասից տաս» ռեստորանային համալիրում (որը պատկանում է նույն Խաչիկ Խաչատրյանին) տեղի կունենա նրա որդու հարսանիքը: Հրավիրված են նաև իշխանական հին էլիտան, Սերժ Սարգսյանը։

Իսկ նախորդ հանգստյան օրերին ամուսնանում էին «Արթմեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Աբգարյանի որդին և «Մերսեդեսի» ներկրմամբ զբաղվող ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Մերսեդեսի Էդոյի դուստրը։ Հարսանիքին հայաստանյան և մոսկովյան էլիտան է մասնակցել»։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում