Մխիթարյանը Մոսկվայում ֆուտբոլային աստղերի հետ ինքնագրեր է բաժանել (տեսանյութ)


Մխիթարյանը Մոսկվայում ֆուտբոլային աստղերի հետ ինքնագրեր է բաժանել (տեսանյութ)
Հունիս 11 22:11 2018

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Մոսկվայում ինքնագրեր է բաժանել։

Միջոցառումից, որին մասնակցել են նաև Կաֆուն, Չավին, Լոթար Մաթեուսը, Ջենարո Գատուզոն, Դավիդ Տրեզեգեն, Դիեգո Ֆորլանը, Խավիեր Զանետին, հայ ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքում։