Մելանիա Թրամփը վիրահատությունից հետո առաջին անգամ միջոցառման է մասնակցել՝ ամուսնու հետ


Մելանիա Թրամփը վիրահատությունից հետո առաջին անգամ միջոցառման է մասնակցել՝ ամուսնու հետ
Հունիս 10 21:44 2018

Երիկամների վիրահատությունից հետո Մելանիա Թրամփը վերականգնել է առողջությունը և մեկամսյա դադարից հետո առաջին անգամ մասնակցել  է միջոցառման:

 

ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը ներկա են եղել  ԱՄՆ Դաշնային բյուրոյի կազմակերպած բրիֆինգին, որտեղ քննարկվել են   տարերային աղետները կանխելուն ուղղված  ծրագրերը:

 

Դոնալդ Թրամփը միջոցառումից առաջ ասել է, որ իր կինը հաղթահարել է կյանքի բարդ ժամանակահատվածը և այժմ իրեն լավ է զգում,   պատշաճ իրականացնում է առաջին տիկնոջ բոլոր պարտավորությունները:

 

ԱՄՆ նախագահը գրառում է թողել նաև Twitter –ում: Նա մտահոգություն է հայտնել, որ կնոջ բացակայության ընթացքում մամուլը կեղծ տեղեկություններ էր տարածում՝ օրինակ այն մասին, որ Մելանիա Թրամփը լքել է ամուսնուն ու հեռացել է Սպիտակ տնից կամ նույնիսկ, որ նա մահացել է: 

 

«Այդ ամենը սուտ է, մեր հարաբերությունները հրաշալի են» ,- գրել է ԱՄՆ նախագահը: