Ամերիկուհին ստացել է 100 հազար դոլար՝ մակարոնով ափսեն իր ուղղությամբ նետելու համար


Ամերիկուհին ստացել է 100 հազար դոլար՝ մակարոնով ափսեն իր ուղղությամբ նետելու համար
Հունիս 10 21:10 2018

Երդվյալ ատենակալների դատարանը վճռել է 100 հազար դոլարի չափով փոխհատուցում հատկացնել կնոջը, որի մոտ է «թռչել» մակարոնով ափսեն: Միջադեպը տեղի է ունեցել Կոնեկտիկուտ նահանգի ռեստորաններից մեկում՝ 2015թ. մարտին: Այս մասին հաղորդում է The New York Post-ը:

 

Ափսեն նետած Ջեյմս Սուինին նպատակ չի ունեցել նշանառության տակ դնել տուժածին, սակայն ափսեն «թռչել է» հենց կնոջ՝ Քոուլմիի վրա: Ափսեի թիրախը պետք է լիներ տղամարդը, որի հետ Սուինին ունեցել լեզվակռիվ: Քոուլմին հայտարարել է, որ մակարոնի սուր սոուսը նրա աչքը վնասել է, իսկ արդյունքում նա ընկել է և հարված ստացել գլխին:

 

Սուինին խոստովանել է, որ ափսե է նետել, սակայն հերքել է, որ տուժածը ինչ-որ վնասվածք է ստացել: Տուգանքի նշանակումից հետո Սուինիի դեմ քրեական մեղադրանքը հանվել է: