Ճապոնիայում «Կոկա-Կոլայի» անգույն տարբերակ են թողարկել


Ճապոնիայում «Կոկա-Կոլայի» անգույն տարբերակ են թողարկել
Հունիս 10 16:00 2018

The Coca-Cola Company-ն Ճապոնիայի տարածքում թողարկել Է թափանցիկ «Կոկա-Կոլա»: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Straits Times սինգապուրյան թերթը:

 

Անգույն ցածր կալորիականությամբ ըմպելիքը՝ կիտրոնի համով, լայն վաճառքի կհանվի հունիսի 11-ին: Կեսլիտրանց շիշը կարելի կլինի գնել 1,69 դոլարով, 280 մլ ծավալով անոթի գինը կկազմի մեկ դոլարից փոքր-ինչ ավելի: Նշվում Է, որ Coca-Cola-ին մեկ տարի Է պահանջվել Ճապոնիայի շուկայի համար նոր համի մշակման համար: