Տիտեն խոսել է Ռեալը գլխավորելու մասին


Տիտեն խոսել է Ռեալը գլխավորելու մասին
Հունիս 10 11:30 2018

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու մասին.

 

«Երբ լրատվամիջոցներում կարծիք է հայտնվում, ես հարգում եմ այն: Սակայն երբ տպագրում են խոսքեր, որոնք ոչ մեկ չի ասել, ապա դա անհարգալից վերաբերմունք է և սուտ: Ես չեմ խոսել «Ռեալի» ներկայացուցիչների հետ: Իմ գործակալը նույնպես ոչ մի հանդիպում չի ունեցել:

 

 

Ես հարգում եմ այն վայրը, որտեղ աշխատում եմ»,- Տիտեի խոսքերը մեջբերում է «Globo»-ն:

 

Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ Տիտեն կարող է գլխավորել մադրիդյան ակումբը: