Մխիթարյանի նոր մարզակոշիկները` ՀՀ դրոշի գույներով


Մխիթարյանի նոր մարզակոշիկները` ՀՀ դրոշի գույներով
Հունիս 9 20:30 2018

Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր խաղակոշիկներ ունի: 

«Adidas Predator 18»-ի խաղակոշիկներից մեկը գունավորված է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, որի վրա տեղ է գտել նաև ՀՀ Զինանշանը: Իսկ մյուսի վրա «Արսելանի» գույներն են և «զինագործների» տարբերանշանը:

 

Խաղակոշիկների հետևում պատկերված են նաև Հենրիխ Մխիթարյանի խաղահամարները: Համապատասխանաբար «Արսենալում» 7, Հայաստանի ազգային հավաքականում՝ 18: