Սիմոնա Հալեպը` Ռոլան Գարոսի չեմպիոն


Սիմոնա Հալեպը` Ռոլան Գարոսի չեմպիոն
Հունիս 9 20:07 2018

Ֆրանսիայում ավարտին մոտեցավ «Ռոլան Գարոսի» կանանց մրցաշարը: Եզրափակիչ խաղում Սլոան Ստիվենսը (10) մրցեց աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպի հետ:

 

1 ժամ 56 րոպե տևած խաղն ընթացավ 3 սեթ: Առաջին սեթում հաղթանակ տոնեց ԱՄՆ-ն ներկայացնող թենիսիստուհին` 6:3 հաշվով: Երկրորդ սեթն իր հաշվին գրանցեց Հալեպը` հաղթելով 6;4 հաշվով:

 

Վճռորոշ սեթում աշխարհի առաջին ռակետը ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Հալեպը հաղթեց 6:1 հաշվով ու նվաճեց կարիերայում «Grand Slam»-ի առաջին տիտղոսը:

Հալեպը մեկ էյս է կատարել, ոչ մի կրկնակի սխալ թույլ չի տվել և 6 բրեյք փոինթից 5-ը իրացրել է:

 

Մինչև այս ռումինացին 3 անգամ դուրս էր եկել «Grand Slam»-ի մրցաշարերի եզրափակիչ, սակայն բոլոր դեպքերում պարտություն էր կրել: Ստիվենսն իր կարիերայում մեկ անգամ դարձել էր ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող` 2017 թվականին: