Հայտնի է, թե որքան իսպանացի ֆուտբոլիստները կստանան ԱԱ-2018-ում հաղթելու դեպքում


Հայտնի է, թե որքան իսպանացի ֆուտբոլիստները կստանան ԱԱ-2018-ում հաղթելու դեպքում
Հունիս 8 23:38 2018

Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները Ռուսաստանում կայանալի Աշխարհի առաջնությունում հաղթելու դեպքում կվաստակեն 825 հազարական եվրո,- հաղորդում է Marca-ն:

 

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսն այդ գումարը համաձայնեցրել է ավագ Սերխիո Ռամոսի հետ: Ֆուտբոլիստները պարգևավճար չեն ստանա, եթե դուրս չգան քառորդ եզրափակիչ:

 

ԱԱ-2010-ում հաղթելու համար իսպանացիները ստացել էին 600 հազարական եվրո: