Լույս հիմնադրամի խայտառակությունը․աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկի ուսանողը խնդրում է օգնել իրեն վճարել ուսման վարձը


Լույս հիմնադրամի խայտառակությունը․աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկի ուսանողը խնդրում է օգնել իրեն վճարել ուսման վարձը
Հունիս 8 09:25 2018

 

Սիրելի՛ ընկերներ,

Ես Վալերի Գրիգորյանն եմ, 24 տարեկան եմ: 2010-2016 թթ. Սովորել և ավարտել եմ ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը : 2011-2013 թթ. ծառայել եմ ՀՀ Զինված ուժերում: Այժմ աշխատում եմ Ֆինանսական համակրգի հաշտարարի գրասենյակում և ունեմ արդեն 3 տարվա աշխատանքային փորձ:

Սույն թվականի մարտին ընդունվել եմ Կալիֆոռնիայի համալսարան, Բերկլի: Բերկլիի համալսարանը աշխարհի 10 լավագույն համալսարաններից է և սա արդեն մեծ ձեռքբերում է ինձ համար: Ինձ անձամբ ճանաչողները գիտեն, որ ընդունելությունս այսպսիսի բարձր վարկանիշ ունեցող համալսարան մի քանի տարիների աշխատանքի արդյունք է:

Քանի որ համալսարանը աշխարհի թոփ 10 համալսարաններից է, դիմելիս հաշվի եմ առել, որ հնարավորություն ունեմ ստանալու Լույս հիմնադրամի կրթաթոշակը, որը պետք է ծածկեր ուսմանս ընդհանուր ծախսերի 50-75 տոկոսը: Սակայն երկրում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Լույս հիմնադրամը դադարեցրել է գործունեությունը և տեղեկացրել, որ չի ֆինանսավորելու նաև արդեն դիմած ուսանողներիս:

Այսպիսով՝ երկար տարիների նպատակիս հասնելու միակ խոչընդոտը մնացել են ֆինանսական դժվարությունները: Այնուամենայնիվ, ես որոշել եմ չհանձնվել և դիմել ամբողջ հայությանը՝ խնդրելով աջակցել ինձ:

Խնդրում եմ բոլորիդ օժանդակել նախաձեռնությանս, ինչպես նաև տարածել գրառումս:

Ցանկացած օժանդակություն շատ կարևոր ու գնահատված է:

 Վալեր Գրիգորյանի ֆեսբուքյան էջից