Պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր են ստորագրել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ


Պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր են ստորագրել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
Հունիս 6 11:21 2018

Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր են ստորագրել Սեֆիլյանի և «տոնածառի» գործով 5,5 տարի ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը. «Քիչ առաջ ես և ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ստորագրեցինք երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր Գևորգը կլինի ազատության մեջ»:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Գևորգ Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի  35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը և դատապարտվել 4 տարի ազատազրկման, նրա նկատմամբ  միասնական պատիժ է սահմանվել 5,5 տարին:

Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացվել Սաֆարյանին, Սեֆիլյանին ու մյուսներին արդար ճանաչելու պահանջով:

 
 

Ներկայացվելու է նաև միջնորդություն խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: