Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կայացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալով պարգևատրելու արարողությունը։
Միջոցառմանը ողջունի խոսքով հանդես է եկել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Խորհրդային շրջանի հայ հայտնի լողորդին մեդալով պարգևատրել է ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը։
ՀՀ ԱԻՆ «Փառքի խաչ Նոյ» մեդալը շնորհվել է Շավարշ Կարապետյանի 65-ամյակի առիթով, նա 1976 թվականին 23 տարեկանում փրկել է Երեւանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորներին։