Ինչպես է անցել Արամեի և Աննայի դստեր՝ Աննա-Մարիայի ծննդյան 1-ամյակն ու մկրտությունը

Ինչպես է անցել Արամեի և Աննայի դստեր՝ Աննա-Մարիայի ծննդյան 1-ամյակն ու մկրտությունը
Հունիս 5 17:41 2018

Արամեի և Աննայի դուստրը`Աննա-Մարիան, երեկ դարձել է 1 տարեկան։ Փոքրիկն անասելի փոխել է ծնողների կայնքը, երջանկություն ու մեծ սեր բերելով ընտանիք: Դստեր 1–ամյակի օրը, ծնողները նաև մկրտել փոքրիկին: Արամեն ու Աննան կարևորելով մկրտության խորհուրդը, որոշել են այն նշել միայն ամենամտերիմների հետ: Փոքրիկի քավորի դերը ստանձնել է իրենց ընտանիքի  ամենամտերիմ ընկերը: Եկեղեցական արարողությունից հետո նրանք խնջույքը շարունակել  են  ռեստորանային համալիրներից մեկում։ Ինստագրամում հրապարակած լուսանկարներից պարզ է դառնում, որ Աննան մանրակրկիտ պատրաստվել է, ջանք չի խնայել գեղեցիկ զարդարանքով խնջույք կազմակերպելու համար։ Արամեն, Աննան և փոքրիկն արարողությանը ներկայացել են խորհրդանշական սպիտակ հագուստով։ Առանձնահատուկ ու շատ հետաքրքիր է նաև տորթի ընտրությունը: Այն հրեշտակի թևերով է ու պտտվող՝ տպավորություն ստեղծելով, որ թռչում է։ Ավելի ուշ երջանիկ մայրիկը շնորհավորելով դստերը գրել է.«Իմ զարդ, իմ Աննա-Մարիա, շնորհավոր իմ աղջիկ, եղիր առողջ ու միշտ ժպտա»:

33430528_516950802036697_4143651419158740992_n33727797_170434490308151_336878663259652096_n32025763_381187115709556_6884951266909224960_n34147020_2214343205465155_8966113180975628288_n34314670_559637971103372_4776648453772017664_n34391474_613825685618757_1529850299815034880_n

33329977_376667069510791_6963752062681088000_n33645816_201031343856791_1750208536148705280_n

Աղբյուր՝ BlogNews.am

loading...