Ահա Մեգան Մարքլի նմանակը․ դուք կարողացա՞ք նրանց տարբերել (լուսանկարներ)


Ահա Մեգան Մարքլի նմանակը․ դուք կարողացա՞ք նրանց տարբերել (լուսանկարներ)
Հունիս 2 19:59 2018

Արքայազն Հարրիի կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը պարզվում է՝ ունի նմանակ, որին տեսնելիս շատերը շփոթության մեջ են ընկնում։

33-ամյա Դանիելա Հարիսը, ով չափազանց նման է Մեգան Մարքլին, անգամ հաշվել է, թե ինչ հաճախականությամբ են մարդիկ իրեն շփոթում արքայական ընտանիքի անդամի հետ՝ շաբաթական չորս անգամ։ «Իմ ու ամուսնուս հարսանիքն էլ պակաս ճոխ չէր։ Ճիշտ է՝ մենք ծախսել ենք նրանց ծախսածի ոչ ավելին, քան 0.1%-ը, բայց իսկապես շքեղ հարսանիք էր»,-պատմել է Դանիելան։

Դանիելայի ամուսինը՝ Վուն, մտահոգություն չունի, որ իր կինը նման է Մեգան Մարքլին, դեռ մի բան էլ՝ ուրախ է։