Արման Սահակյանը եւս լքեց ՀՀԿ խմբակցությունը


Արման Սահակյանը եւս լքեց ՀՀԿ խմբակցությունը
Հունիս 2 18:28 2018

ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում: