Ինչպես են հայ հայտնիները շնորհավորել իրենց երեխաներին հունիսի մեկի առթիվ


Ինչպես են հայ հայտնիները շնորհավորել իրենց երեխաներին հունիսի մեկի առթիվ
Հունիս 1 17:40 2018

Ինչպես են հայ հայտնիները շնորհավորել իրենց երեխաներին հունիսի մեկի առթիվ: 

Արուսիկ Վակցինա

Շնորհավոր մեր ճուտիկների պաշտպանության օրը։

Նարինե Մկրտումյան

Արտակարգ տոն։ Շնորհավոր, աշխարհի մանուկներ։

Անի Դաշյան

Դեռ փոքր ժամանակից երազանք ունեի, որի մասին տեղի-անտեղի գրում էի դպրոցում ինձ հանձնարարված բոլոր շարադրություններում՝ փորձելով այն ամեն կերպ հարմարեցնել տվյալ թեմայի վերնագրին ու բովանդակությանը։ Ուզում էի, որ աշխարհի բոլոր բալիկները միշտ լինեն սիրված, պաշտպանված իրենց ծնողների ապահով գրկում, անհոգ ու երջանիկ, ինչպես որ ես։ Այսօր արդեն ինքս էլ արժանացել եմ ՄԱՅՐ լինելուն, իսկ երազանքս անփոփոխ է։ Ու հիմա վստահ կարող եմ ասել նաև, որ երբեք անտեղի չէ այդ երազանքի մասին բարձրաձայնելը... Շնորհավոր հունիսի 1։

Լիլիթ Կարապետյան

Կարենս, իմ բարի, մարդասեր, խղճով, հումորով, երաժշտական, ճաշակով, ընկերասեր տղես, ծնունդդ շնորհավոր։ Իմ և քո երազանքը հրաշքով պիտի կատարվի, և դու կառողջանաս։ Այնքան շուտ անցան տարիները, որ չհասկացա թե երբ դարձար 9-ը տարեկան։ Շնորհակալ եմ քեզ, որ դու եկար իմ կյանք, ու հենց դու, քո տեսակը։ Ինձ ուժ տվող, իմ ամենամեծ սեր, ևս մեկ անգամ ծնունդդ շնորհավոր լինի։

Մեծ սիրով շնորհավորում եմ նաև բոլոր երեխաներին ամենագեղեղեցիկ տոնի՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ կապակցությամբ։

Գոհար Հայրապետյան

Յուրաքանչյուր աղջկա ներսում, հենց ծնվում է, նստած է մի փոքրիկ աստվածուհի: Տարիների ընթացքում, երբ աղջիկը մեծանում է, աստվածուհուն փորձում են ոչնչացնել: Կյանքը, հանգամանքերը, տղամարդիկ, կենցաղը, հիվանդությունները: Ու այդ ամենից ներսի աստվածուհին փոքրանում է, պուճուրիկանում, բիգուդի փաթաթում, խալաթով տանը նստում ու մոռանում է, որ ինքն աստվածուհի էր ծնվել: Աստվածուհի, որը պարտավոր է երջանիկ լինել և այլևս ոչինչոչ մեկինպարտավոր չէ

P.S. Եվա բալատոնդ շնորհավորկյանքում քո ներքին աստվածուհունբիգուդի չփաթաթեսՄիշտ լսիր ներքին աստվածուհուդ․ որպես կանոնիրենք միշտ ճիշտ խորհուրդ են տալիս։

Բոլոր բալաների տոնը շնորհավոր։ Երանի գա մի օրերբ Երեխաներիպաշտպանության միջազգային օր այլևս չլինիորովհետև պաշտպանելուկարիք էլ չի լինի:

Ելենա Վարդանյան

Поздравляю с днем защиты детей! Пусть ваши семьи будут крепкими и любящими! Пусть звучит детский смех! Рождаются надежды и осуществляются мечты! Берегите себя, ведь семья -это самое главное․

Աղբյուր՝ BlogNews.am
 


loading...