Ծառուկյանը՝ ԱԱԾ հայտարարության, բիզնեսները ստուգելու եւ հնարավոր մտավախության մասին (տեսանյութ)


Ծառուկյանը՝ ԱԱԾ հայտարարության, բիզնեսները ստուգելու եւ հնարավոր մտավախության մասին (տեսանյութ)
Հունիս 1 12:44 2018

«Մեր երկրում իշխանափոխություն եղավ, բայց լրատվամիջոցների մտածելակերպի փոփոխություն տեղի չունեցավ։ Ծառուկյանին ստուգել են, ստուգում են, մեր դռները միշտ բաց են, բայց ամենակարևորը ես ասեմ, լրատվամիջոցների գրածներից թվում է, թե Ծառուկյանը մենաշնորհային դիրքում է»։ Այս մասին, այսօր Միկա մարզադպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով  որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներին, թե ստուգումներ են սկսվել Ծառուկյանին պատկանող բիզնեսներում։

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ հայտարարությանը։ Հիշեցնենք, որ համաձայն հայտարարության կոռուպցիոն սխեմայով շուրջ 350 անձինք են բացահայտվելու, ովքեր անօրինական հարստացել են։ Հարցին, թե չունեք մտավախություն, որ այդ անուններում առկա կլինեն նաեւ ԲՀԿ-ականներ, Գագիկ Ծառուկյանը տվեց հետեւյալ պատասխանը «Ուրեմն ոչ մի մտավախություն չի կարող լինել։ Եթե անգամ իմ բարեկամներից լինեն, նրանք պետք է պատասխան տան։ Բայց ես չեմ կարծում, որ իմ բարեկամների եւ թիմի մեջ նման մարդիկ կան»։

Նա նաեւ ասեց, որ ԲՀԿ-ի քվոտայով նախարար նշանակվածները կաշկանդված չեն, եւ կարող են ստուգումները սկսել հենց իրենից։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում։



loading...