«Նա մայրիկիս ասաց․ «Թույլ կտա՞ք ամուսնանալ ձեր աղջկա հետ»». Սիլվի Բարկովան՝ նշանադրության և Հնդկաստան տեղափոխվելու մասին


«Նա մայրիկիս ասաց․ «Թույլ կտա՞ք ամուսնանալ ձեր աղջկա հետ»». Սիլվի Բարկովան՝ նշանադրության և Հնդկաստան տեղափոխվելու մասին
Մայիս 31 17:18 2018

Դերասանուհի Սիլվի Բարկովան այս շրջանում զբաղված է միայն թատերական ներկայացումներով. Գաբրիել Սունդուկյանի թատրոնում խաղում է «Սառցե սիրտը» ներկայացման մեջ․ Էլզայի կերպարում է: Հեռուստատեսային առաջարկները մերժում է, քանի որ օգոստոսին պատրաստվում է մեկնել Հնդկաստան: Դերասանուհին BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է սիրելիի, անակնկալ նշանադրության և Հնդկաստանում մշտական բնակություն հաստատելու մասին: 

«Հնդկաստան մեկնելու նպատակը կապված է և՛ անձնական կյանքի, և՛ այնտեղ աշխատանքային գործունեություն ծավալելու հետ: Մեկնելուց որոշ ժամանակ հետո կվերադառնամ, որից հետո արդեն բնակություն կհաստատեմ այնտեղ»,- պատմում է Սիլվին: 

Դերասնուհու խոսքով՝ ամուսնությունը սարերի հետևում չէ, իսկ նշանադրությունը շատ պատահական է ստացվել. «Ես ինքս էլ չեմ իմացել, որ նշանադրվում եմ։ Նա մայրիկիս մոտ մատանին հանեց և ասաց․ «Թույլ կտա՞ք ամուսնանալ ձեր աղջկա հետ»: Մայրս էլ համաձայնվեց: Նա եկել էր ինձ տեսնելու Հայաստանում, փաստորեն, նաև եկել էր, որ նշանադրվեինք»:

Պարզվում է՝ Սիլվիի մայրն ապագա փեսայի հետ ծանոթությունից շատ տպավորված էր. «Նա ասաց, որ սա իմ կյանքի ամենաճիշտ ընտրությունն է։ Մինչ հանդիպելը մտածում էր՝ գուցե ինչ-որ բան այնպես չլինի, կամ մեզ մոտ ոչինչ չստացվի: Ինձ ասում էր՝ շատ մի տաքացիր, քանի որ կյանքում ամեն ինչ հնարավոր է: Երբ սիրելիս եկավ, մենք երկուսով մեկնեցինք մայրիկիս մոտ, և այնտեղ նա մեզ հետ մի քանի օր ապրեց։ Մայրս շատ տպավորված էր նրանով, կարծես մեր հազար տարվա ծանոթը լինի»:

Սիլվին և սիրելին արդեն մեկ տարի է՝ շփվում են, ծանոթացել են դերասանուհու ծննդյան օրը: Սիլիվի խոսքով՝ այդ ժամանակահատվածը լրիվ բավարար էր իրար լիարժեք ճանաչելու համար. «Երբ դու անկեղծ ես և նույնը ստանում ես դիմացինիցդ, իրարից թաքցնելու ոչինչ չունեք, չեմ կարծում, որ իրար լավ ճանաչելու համար շատ ժամանակ է պետք: Մի քանի անգամ շփվելուց հետո կարող ես հասկանալ՝ դիմացինդ ով է, իսկ ես միշտ եղել եմ այն մտքին, որ ընկերությունը կարող է մեկ տարի տևել, քանի որ դրանից հետո շատ բան դառնում է սովորական, և երբեք այդ թրթիռը չպետք է կորցնես»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում