Բարեգործական գեղեցիկ անակնկալ փոքրիկներին՝ Բարոկկո հոլ եւ Գեղամա ռեստորանային համալիրում․ սիրով սպասում ենք բոլորին


Բարեգործական գեղեցիկ անակնկալ փոքրիկներին՝ Բարոկկո հոլ եւ Գեղամա ռեստորանային համալիրում․ սիրով սպասում ենք բոլորին
Մայիս 31 14:34 2018

Գեղամա և Բարոկկո հոլ ռեստորանային համալիրները սիրով տեղեկացնում են, որ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, կազմակերպում են տոնական միջոցառում։ 

Միջոցառումների մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10-ին, և մինչ ժամը 17:00 ձեր փոքրիկներին սպասելու են հեքիաթի հերոսներ, մի շարք անակնկալներ ու նվերներ:Երեխաներին սպասվում է նաև հատուկ անակնկալ` նրանց  ուրախացնելու են հայտնի երգիչ,երգչուհիները,որոնք ներկա են գտնվելու տոնին:

Միջոցառման ընթացքում կերգեն հայտնի երգիչներ Սարգիս Ավետիսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Ռուզան Ավետիքյանը, Անի Հակոբյանը, Հայկ Ղուլյանը։

Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու տոնական միջոցառմանը։

 

Ի դեպ, միջոցառումը բարեգործական բնույթի է ու անվճար:

 

Հասցե՝ Հրազդանի կիրճ 89/1

 

Հիշեցնենք, որ Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով,  որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաներիպաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: