Մաքսատան նախկին պետ Բաբոն երևանյան սրճարաններից մեկում (լուսանկարներ)


Մաքսատան նախկին պետ Բաբոն երևանյան սրճարաններից մեկում (լուսանկարներ)
Մայիս 30 18:27 2018

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը ինչպես հայտնի է հրաժարականից առաջ սկանդալային նշանակում էր արել: Հարությունյանը  Պետեկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան նախկին պետ Բաբկեն Ղազարյանին (Բաբո մականվամբ), ում անունը հայտնի է մի շարք սկանդալային պատմություններում, նշանակել էր  Արարատյան մաքսատան պետի պաշտոնում: Բաբկեն Ղազարյանը համարվում է Մհեր Սեդրակյանի` Փոխմախի Մհերի մերձավոր շրջապատից, մասնավորապես Դավիթ Սեդրակյանի մտերիմ ընկերն է։  Ավելի ուշ Բաբկեն Ղազարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Այսօր Armday.am-ը ֆիքսել է, որ Բաբոն երեւանյան սրճարաններից մեկում նստած է եղել։

Մեր տեղեկություններով Ղազարյանն այս օրերին զբաղված է որոշակի հանդիպումներով։ Նա նոր Հայաստանում փորձում է հարմար տեղում դիրքավորվել։ Թե որքանով կստացվի ցույց կտա ժամանակը։



loading...