Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Թբիլիսի (լուսանկարներ)


Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Թբիլիսի (լուսանկարներ)
Մայիս 30 11:26 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցն ու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:



loading...