Այգեշատում բացվեց քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար (տեսանյութ, լուսանկարներ)


Այգեշատում բացվեց քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքար (տեսանյութ, լուսանկարներ)
Մայիս 29 16:31 2018

Այսօր Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում տեղի է ունեցել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացում։ Նախաձեռնությունը համայնքի բնակիչներից, բարերար Ռոման Միրզոյանինն էր։ Վերջինս ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ հայորդիների նման կամավոր մեկնել է ռազմաճակատ, մասնակցել պատերազմական գործողություններին։

Irakanum.am-ի  հետ զրույցում Ռոմանը պատմեց, որ քառօրյա պատերազմը անջնջելի հետք է թողել բոլորի վրա, եւ յուրաքանչյուր հայի հոգու պարտքն է որեւէ կերպ վարձահատույց լինել հայ քաջորդիներից, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն խաղաղության եւ հայրենիքի սահմանների պաշտպանության։

Խաչքարի բացման արարողությանը ներկա էին գյուղի բնակիչները, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հարազատները, ինչպես նաեւ Արմավիրի մարզից պատգամավոր ընտրված Սեյրան Սարոյանը։ Խաչքարի բացմումը վերապահվեց քառօրյա պատերազմի զոհերից Քյարամ Սլոյանի մորն ու բարերար Ռոման Միրզոյանին։ Ապա խաչքարը օծվեց։

Ներկաները մեկ անգամ եւս գլուխ խոնարհեցին քառօրյա պատերազմի զոհերի հիշատակի առաջ։ Խաչքարը այսուհետ կդառնա գյուղում ապրիլյան հերոսամարտի մասնակիցների հիշատակը հավերժացնող լուռ, բայց միեւնույն ժամանակ խոսուն վկան։

Մանրամասները՝ տեսանյութում։