Սփյուռքի նախարարության՝ տարբերանշանի բաց մրցույթի հայտարարությունը


Սփյուռքի նախարարության՝ տարբերանշանի բաց մրցույթի հայտարարությունը
Մայիս 27 00:50 2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով Սփյուռքի նախարարության տարբերանշանի (լոգո) բաց մրցույթ.

 

«Սիրելի հայրենակիցներ, մեր նոր թիմը որոշել է այլևս չօգտվել հին տարբերանշանի «ծառայություններից» :

 

Սփյուռքի նախարարությունը հայտարարում է լոգոյի բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցույթն անցկացվում է կամավորական սկզբունքով, իսկ որպես շնորհակալություն՝ հաղթողին մենք կհյուրընկալենք նախարարության իմ աշխատասենյակում՝ մեկ գավաթ թեյ ըմպելու:

 

Հավատում եմ, որ կան ստեղծարար մտածողություն ունեցող բազմաթիվ էնտուզիաստներ, որոնք պատրաստ են իրենց լուման ներդնել այս գործում:

 

Տարբերանշանի ձեր տարբերակը մինչև հունիսի 10-ը կարող եք տեղադրել սույն գրառման մեկնաբանությունների հատվածում:

 

Շնորհակալություն, գրկում եմ, սպասում եմ»: