Տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում դեղատներում, բա մեղք չէ՞ մեր ժողովուրդը, էս ի՞նչ թալան է


Տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում դեղատներում, բա մեղք չէ՞ մեր ժողովուրդը, էս ի՞նչ թալան է
Մայիս 26 23:32 2018

Անահիտ Բախշյանը Ֆեյսբուքյան իր էջում հետևալ գրառումն է կատարել.

 

«Առողջապահության հարգելի նախարար, այսպիսի ահազանգ եմ ստացել ՀՀ քաղաքացուց.

 

 

Տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում դեղատներում, բա մեղք չէ՞ մեր ժողովուրդը, էս ի՞նչ թալան է, արձագանքեք, խնդրում եմ:

 

Տիկին Անահիտ, ոնց կարող ենք կապվել առողջապահության նախարարություն, հրատապ ա, մայրիկիս համար ա:

 

Էս ինչ ա կատարվում ես դեղորայքի շուկայում:

Ինչ դեղ մայրիկս օգտագործում ա, առաջինը չկա, բերում են մի 3 դեղատուն ու ինչ գին որոշում, դնում են:

 

Գնում էինք 18000, դարձրեցին 25000, հետո չկար, փոխարինողն էինք գնում, էդ էլ բարձրացրեցին:

 

Հիմա դարձրել են 38000 ու էդ փոխարինողի գինը հավասարեցրել են դրա գնին:

Խնդրում եմ արձագանքեք»: