Ուղիղ. Չեմպիոնների լիգա, եզրափակիչ. «Ռեալ» – «Լիվերպուլ»


Ուղիղ. Չեմպիոնների լիգա, եզրափակիչ. «Ռեալ» – «Լիվերպուլ»
Մայիս 26 22:36 2018

Այսօր հայտնի կդառնա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2017-18թթ խաղարկության հաղթողը:

 

Կիեւում նախատեսված եզրափակիչ խաղում միմյանց հետ կհանդիպեն անցած տարվա հաղթող Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Լիվերպուլը»:

 

Թիմերի գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: «Ռեալի» կազմում բացակայում է Գարեյթ Բեյլը, իսկ «Լիվերպուլը» խաղին ներկայացել է ուժեղագույն կազմով:

 

«Ռեալ» – «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: Հանդիպումը կվարի սերբական մրցավարական խումբը՝ Միլորադ Մազիչի գլխավորությամբ:

 

Ֆուտբոլի սիրահարները «Ռեալ» – «Լիվերպուլ» խաղը կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքում: