Իտալացի ֆուտբոլիստը նախ սպանել է ընկերուհուն, այնուհետև` ինքնասպանություն գործել


Իտալացի ֆուտբոլիստը նախ սպանել է ընկերուհուն, այնուհետև` ինքնասպանություն գործել
Մայիս 26 22:03 2018

Սերիա D-ում հանդես եկող «Տուտոկուոյո» ակումբի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Ձինին ինքնասպանություն է գործել:

 

Ֆուտբոլիստը վաղը կդառնար 25 տարեկան: «Football Italia»-ի հաղորդմամբ, նա գնացել է իր նախկին ընկերուհու` Էլիզ Ամատոյի մոտ և փորձել համոզել նրան վերականգնել հարաբերությունները:

 

29-ամյա աղջիկը հրաժարել է, ինչից հետո նրանք վիճաբանել են տան բակում:

 

 

Հարևանները կրակոցներ են լսել և ոստիկանություն կանչել, բայց երբ նրանք ժամանել են, Ձինին սպանել է աղջկան, նրա մարմինը տեղավորել է մեքենայի մեջ, հեռացել և ինքնասպանություն գործել: Նրանց դիակները հայտնաբերվել են ավտոմեքենայի մեջ` Պիզայի տարածքում:

 

Ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոնղոլիայում, Մալթայում, Ֆիլիպիններում և Բուլղարիայում: