Էլթոն Ջոնն ընթրում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ «Starkey Hearing Technologies»-ի հիմնադրի հետ՝ «Անկյում»-ում (ֆոտո, տեսանյութ)


Էլթոն Ջոնն ընթրում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ «Starkey Hearing Technologies»-ի հիմնադրի հետ՝ «Անկյում»-ում (ֆոտո, տեսանյութ)
Մայիս 26 21:14 2018

NEWS.am-ը գրում է․
Ինչպես արդեն հայտնել ենք, հանրահայտ անգլիացի երաժիշտ Էլթոն Ջոնն իր ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի հետ ժամանել է Երեւան: Էլթոն Ջոնը եկել է:

Մենք նրանց «բռնացրեցինք» օդանավակայանում, իսկ քիչ ավելի ուշ՝ մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի ընդունարանում:

71-ամյա հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում:

Այժմ, Էլթոն Ջոնն ընթրում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ «Starkey Hearing Technologies»-ի հիմնադիր՝ Ֆ. Օսթինի հետ՝ «Անկյում»-ում: