Նիկոլ Փաշինյանը կարմիր լույսի տակ կանգնում է, իսկ ԱԺ նախագահի կորտեժի, 3 ուղեկցող մեքենաների համար ՃՈ-ն ճանապարհ էր բացում. միջադեպ Երևանում


Նիկոլ Փաշինյանը կարմիր լույսի տակ կանգնում է, իսկ ԱԺ նախագահի կորտեժի, 3 ուղեկցող մեքենաների համար ՃՈ-ն ճանապարհ էր բացում. միջադեպ Երևանում
Մայիս 26 15:24 2018

Հետաքրքիր ու նշանակալի վիճակի ականատես եղա. Գր.Լուսավորիչ փողոցի Ֆրանսիայի դեսպանատան լուսացույցի մոտ 3-րդ շարքում կարմիր լույսի տակ կանգնած էր Նոր Հայաստանի վարչապետի մեքենան՝ ուղեկցող 2 մեքենաների հետ, կանաչ լույսի միանալու հետ մեքենաների հոսքի հետ առանց աղմուկ շարժվեց գնաց, 1 րոպե չէր անցել, եկավ Հին Հայաստանի ԱԺ նախագահի կորտեժը 3 ուղեկցող մեքենաներով, իսկ ամենաառջևից ՃՈ մեքենա՝ միգալկեքը միացրած ու սկսեցին ձեռքով-ոտքով, բարձրախոսներով կողքի շարքի մեքենաներին զգուշացնել, թե չշարժվեք մինչև չանցնենք։ Տհաճ տեսարան։ Ահա Հին ու Նոր Հայաստանի տարբերությունը։ Ինչու այս ամենը պատմեցի, Վիգեն Սարգսյանի և Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան բանավեճը Հնի ու Նորի պայքարի պրիզմայով պետք է նայել և հույս փայփայել որ Նորը կհաղթի, անվերապահորեն կհաղթի։

Հենրիկ Մարտիրոսյան. Ֆեյսբուք: