Արտակարգ դեպք Երևանում. «Ծիրան» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի 29-ամյա պատասխանատուն դանակահարվել է


Արտակարգ դեպք Երևանում. «Ծիրան» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի 29-ամյա պատասխանատուն դանակահարվել է
Մայիս 26 16:17 2018

Երեկ՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, աջ դաստակի ափային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա, գրում է shamshyan.com -ը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Մ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գայի պողոտայում գործող «Ծիրան» սուպերմարկետի մոտից։ Մինչ բժիշկները կփրկեին վիրավորի կյանքը, Նոր Նորքի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ առաջ նշված սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Ռազմիկ Գ.-ի և վիրավորի միջև, որի ժամանակ Ռազմիկ Գ.-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արթուր Մ.-ի կրծքավանդակին, որից հետո փորձել է ВАЗ 2121 մակնիշի 21 FR 021 համարանիշի ավտոմեքենայով դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ՝ չի կարողացել ավտոմեքենայով ճողոպրել և իջել է ավտոմեքենայից ու դիմել փախուստի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Արթուր Մ.-ն աշխատում է «Ծիրան» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի պատասխանատու։ 



loading...