Մանչեսթեր Յունայթեդը ֆանտաստիկ հաղթանակով ավարտեց տարին


Մանչեսթեր Յունայթեդը ֆանտաստիկ հաղթանակով ավարտեց տարին
Դեկտեմբեր 31 21:09 2016

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունեց «Միդլսբրոյին»:

Խաղն ավարտվեց «կարմիր սատանաների» կամային փայլուն հաղթանակով՝ 2:1: Հանդիպման հաշիվը բացվեց 67-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ «Միդլսբրոյի» կիսապաշտպան Գրանտ Լիդբիտերը:

Խավարտից հինգ րոպե առաջ տանտերերը կարողացան երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասապահ Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասը: Խփած գոլով աչքի ընկան Անտոնի Մարսիալը և Պոլ Պոգբան:

Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով, Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը տարվա վերջին խաղում հաղթանակ տարավ և 36 միավորով ամրապնդվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 6-րդ հորիզոնականում:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Միդլսբրո»՝ 2:1
Գոլերը՝ Մարսիալ (85), Պոգբա (86) - Լիդբիտեր (67)